«Նախընտրական փուլում Տարոն Մարգարյանը վստահեցնում էր, թե տրանսպորտի գինը չի բարձրանա»
Ընդամենը 4 ամիս առաջ` մարտի 28-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ ԷՐ, թե տրանսպորտի գինը չի բարձրանա։ «Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել` ուղեվարձը մնալու է անփոփոխ»,- նախընտրական փուլում հայտարարել էր Մարգարյանը։ ԲԱՅՑ` դա նախընտրական փուլում էր…
Եկավ մայիսի 5-ը։ ընտրություններն անցան խոշոր կեղծիքներով, ինչի շնորհիվ Տարոն Մարգարյանը «վերընտրվեց։ Դրանից առաջ էլ նույն կերպ անցան նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, որոնց օգնությամբ իշխանությունները վերարտադրվեցին։ Իսկ մոտակա կարևոր ընտրությունը տեղի կունենա միայն 4 տարի հետո։ Ու հիմա, փաստորեն, մեր իշխանություններին ՈՉԻՆՉ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ իրագործել ողջ նախընտրական շրջանում ԹԱՔՈՒՆ պահվող թանկացումները` գազի, էլեկտրաէներգիայի, հիմա էլ` տրանսպորտի...
Ինչո՞ւ չի խանգարում. որովհետև իշխանությունները գիտեն, որ մեր ժողովուրդը ակտիվանում ու սկսում է պայքարել ՄԻԱՅՆ նախընտրական շրջանում։ ՄԻԱՅՆ այդ շրջանում է մեր հասարակությանը հուզում երկրում կատարվող իրադարձությունները, ու նրանք փորձում են ինչ-որ բան փոխել (վարձու քաղաքացիական ակտիվիստների «պայքարը» չեմ հաշվում)։ Բոլոր մյուս դեպքերում ժողովուրդը խոր նիրհի մեջ է, իսկ իր զայրույթն ու բողոքը արտահայտում է ԱՐՏԱԳԱՂԹԻ ուղին բռնելով…
Մեր հարգարժան իշխանություններն էլ էնքան բարի են ու էնքան են անհանգստանում ժողովրդի համար, որ մինչև վերջ ամեն գնով թաքուն են պահում գալիք թանկացումները` հերքելով ու հակառակի մեջ համոզելով մարդկանց, բնականաբար` ժողովրդին ավելորդ ստրեսներից հեռու պահելու նպատակով….
Հետաքրքիր է, է՞լ ինչ նվեր են պատրաստել իշխանությունները մեզ համար։ Չնայած` սրանից ավելի էլ ինչ ենք ուզում էս խեղճերից. օր ու գիշեր չեն քնում, մեր բարօրության մասին են մտածում…
«Նախընտրական փուլում Տարոն Մարգարյանը վստահեցնում էր, թե տրանսպորտի գինը չի բարձրանա»
Ընդամենը 4 ամիս առաջ` մարտի 28-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ ԷՐ, թե տրանսպորտի գինը չի բարձրանա։
«Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել` ուղեվարձը մնալու է անփոփոխ»,- նախընտրական փուլում հայտարարել էր Մարգարյանը։ ԲԱՅՑ` դա նախընտրական փուլում էր…
Եկավ մայիսի 5-ը։ ընտրություններն անցան խոշոր կեղծիքներով, ինչի շնորհիվ Տարոն Մարգարյանը «վերընտրվեց։ Դրանից առաջ էլ նույն կերպ անցան նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, որոնց օգնությամբ իշխանությունները վերարտադրվեցին։ Իսկ մոտակա կարևոր ընտրությունը տեղի կունենա միայն 4 տարի հետո։
Ու հիմա, փաստորեն, մեր իշխանություններին ՈՉԻՆՉ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ իրագործել ողջ նախընտրական շրջանում ԹԱՔՈՒՆ պահվող թանկացումները` գազի, էլեկտրաէներգիայի, հիմա էլ` տրանսպորտի...
Ինչո՞ւ չի խանգարում. որովհետև իշխանությունները գիտեն, որ մեր ժողովուրդը ակտիվանում ու սկսում է պայքարել ՄԻԱՅՆ նախընտրական շրջանում։ ՄԻԱՅՆ այդ շրջանում է մեր հասարակությանը հուզում երկրում կատարվող իրադարձությունները, ու նրանք փորձում են ինչ-որ բան փոխել (վարձու քաղաքացիական ակտիվիստների «պայքարը» չեմ հաշվում)։
Բոլոր մյուս դեպքերում ժողովուրդը խոր նիրհի մեջ է, իսկ իր զայրույթն ու բողոքը արտահայտում է ԱՐՏԱԳԱՂԹԻ ուղին բռնելով…
Մեր հարգարժան իշխանություններն էլ էնքան բարի են ու էնքան են անհանգստանում ժողովրդի համար, որ մինչև վերջ ամեն գնով թաքուն են պահում գալիք թանկացումները` հերքելով ու հակառակի մեջ համոզելով մարդկանց, բնականաբար` ժողովրդին ավելորդ ստրեսներից հեռու պահելու նպատակով….
Հետաքրքիր է, է՞լ ինչ նվեր են պատրաստել իշխանությունները մեզ համար։ Չնայած` սրանից ավելի էլ ինչ ենք ուզում էս խեղճերից. օր ու գիշեր չեն քնում, մեր բարօրության մասին են մտածում…
Անահիտ Ֆեյք Սարգսյանի ֆեյսբուքյան էջից