ՀՀ ԳԱԱ-ն և ՌԴ Միավորված ավիաշինարարական կորպորացիան Երեւանում հուշագիր կստորագրեն
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան եւ Ռուսաստանի «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ն (ՄԱԿ) հուլիսի 19-ին Երեւանում կստորագրեն «ՄԱԿ-ի եւ ՀՀ ԳԱԱ-ի գիտատեխնիկական եւ ինովացիոն համագործակցության վերաբերյալ Համաձայնագրի կատարման մասին» հուշագիր: Հուշագրի ստորագրումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստերի դահլիճում` հուլիսի 19-ին, ժամը 13:00-ին: Արարողությանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ-ի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի նախագահ, Ռոսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ Միխայիլ Պողոսյանը:
Ռուսական պատվիրակության կազմում են նաեւ ղեկավարներ այն մասնագիտացված գերատեսչություններից, որոնք հայտարարված են որպես նախագծի մասնակիցներ` «ՄԱԿ» ԲԲԸ-ն, «ԱերոԿոմպոզիտ» ՓԲԸ-ն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մեքենագիտության ինստիտուտը, Ժուկովսկու անվան կենտրոնական աէրոհիդրոդինամիկական ինստիտուտը:
Համաձայնագրի շրջանակներում կողմերը պետք է հասնեն ավիացիոն կոնստրուկցիանեի անվտանգության ամենաբարձր մակարդակի ապահովմանը: Մասնավորապես խոսքը մշակվող ինքնաթիռների մետաղական կոնստրուկցիաների հոգնածության ամրության ապահովման խնդրի մասին է:
Համաձայնագրի հիմնական սկզբունքների համաձայն, համատեղ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելի, առաջնահերթային է այդ աշխատանքներում երիտասարդ գիտնականների մասնակցությունը: Նրանց մասնակցությունը թույլ կտա ձեռք բերել ավիաշինարարության մեջ օգտագործվող անհրաժեշտ նոր գիտելիքներ եւ տեխնոլոգիաներ:
«Ռուս մասնագետների եւ Հայաստանի գիտնականների համագործակցության արդյունքում ստացված յուրահատուկ փորձը թույլ կտա արագացնել նախագծային աշխատանքներում ֆիզիկական գործընթացների մոդելավորման նոր մեթոդների ներդրումը եւ ադապտացնել դրանք` համաշխարհային պահանջների համաձայն»,- նշված է Համաձայնագրում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն