Մոսկվայի հիվանդանոցներից մեկում ադրբեջանցին պատանդ է վերցրել երկու կնոջ
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում 53-ամյա ադրբեջանցի Նազիմ Պիրիևը պատանդ է վերցրել երկու կնոջ: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Դոմոդեդովո» օդանավակայանից էպիլեպտիկ կաթվածի պատճառով Պիրիևին տեղափոխել են Մոսկվայի 12-րդ հիվանդանոց, որտեղ նրան համապատասխան օգնություն են ցուցաբերել: Ինչպես պահանջում է կարգը, բժիշկները ժամանակավորապես վերցրել են Պիրիևի փաստաթղթերն ու դրամը: Երբ դեղերի ազդեցությունն անցել է, հիվանդը դուրս է եկել միջանցք և պահանջել վերադարձնել իր դրամն ու փաստաթղթերը, քանի որ պետք է շտապ գնա, սակայն բուժքույրը խնդրել է սպասել բժշկին:
Երկար չմտածելով՝ Պիրիևը ջարդել է պատուհանը և ապակու կտորով զինվելով՝ պատանդ է վերցրել միջանցքում գտնվող երկու կնոջ: Դեպքի վայր են հասել հիվանդանոցի աշխատողներն ու անվտանգության ծառայողները: Տղամարդուն վերադարձրել են իր դամն և փաստաթղթերը, սակայն նա պատանդ է վերցրել բուժքրոջը և ապակու կտորը նրա վզին հպելով՝ ավտոմեքենա կամ ինքնաթիռ է պահանջել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները, գնահատելով իրավիճակը, Պիրիևին մեքենաեն տրամադրել, սակայն նա բուժքրոջը բաց չի թողել և հետը ավտոմեքենա է նստեցրել։ Ոստիկանության աշխատողները հասկանալով, որ նա կարող է այդ կնոջը վնասել՝ ակտիվ գործողությունների են անցել և Պիրիևին ձերբակալել: Դրանից հետո հարց է դրվել քրեական գործ հարուցելու վերաբերյալ: