Քաղաքական

18.07.2013 14:15


Ազատամարտիկ. «Հացադուլը կդադարեցնեմ, երբ Ազատության հրապարակում կտեսնեմ 10000 հայի»

Ազատամարտիկ. «Հացադուլը կդադարեցնեմ, երբ Ազատության հրապարակում կտեսնեմ 10000 հայի»

Ազատության հրապարակում հայտարարած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը կոչով դիմել է համայն հայությանը:

«Բոլորը բողոքում են այս վիճակից, սակայն, միայն բողոքելով ո՞ւր կհասնենք։ Իմ ընկերները չեն զոհվել նման Հայաստան ունենալու համար։ Մեր ապագան վտանգված է: Իմ պահանջն ուղղված է համայն հայությանը` պետք է համխմբվենք ու 21-րդ դարը մերը դարձնենք: Ես հացադուլից դուրս կգամ հուլիսի 28-ին, ժամը 18:00-ին, պայմանով, որ այդ ժամին Ազատության հրապարակում կտեսնեմ հավաքված ևս 10 հազար հայի, որոնց համար թանկ է հայրենիքի ճակատագիրը, հակառակ դեպքում՝ շարունակելու եմ ևս տասը օր՝ նույն պայմանով։ Կշարունակեմ այնքան ժամանակ, մինչև հայ մարդն իրենից կվանի պարտվողական հոգեբանությունը»,–հայտարարել է ազատամարտիկը։
Հիշեցնենք, որ ազատամարտիկներին, ովքեր պահանջում են իրենց սոցիալական պայմանների բարելավում, նախօրեին ընդունել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը