Լրահոս

18.07.2013 21:12


Մեծ Բրիտանիան կարող է Սիրիա զորք ուղարկել

Մեծ Բրիտանիան կարող է Սիրիա զորք ուղարկել

Մեծ Բրիտանիան պատրաստ է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի տարածքում, եթե նախագահ Բաշար Ասադի վարչակարգը տապալվի, և առաջանա քիմիական զենքը ահաբեկչական խմբավորումների մոտ հայտնվելու վտանգ։ Այս մասին «Սան» պարբերականին տված հարցազրույցում ասել է թագավորության զինված ուժերի շտաբի պետ Դևիդ Ռիչարդսը։

«Եթե նման վտանգ առաջանա, ստիպված կլինենք համարժեք արձագանք տալ, և մենք պատրաստ ենք դրան»,–հայտնել է Ռիչարդսը։

Այս խորագրի վերջին նյութերը