Փաստաբան. «Վարորդի բազմամյա փորձի շնորհիվ բախումը եղել է կիսակողաշրջված վիճակում»
Փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի ժամանակ միայն հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ է հաջողվել խուսափել ավելի շատ զոհերից։
Ռ. Բալոյանը նաև պատրաստակամություն է հայտնել անհատույց փաստաբանական ծառայություններ մատուցել Հրաչյա Հարությունյանին։
–Թերևս «Կամազի» արգելակները խափանվել են մինչև խաչմերուկ մտնելը: Հրաչյա Հարությունյանը կտրուկ ձախ է շրջադարձել: Եթե «Կամազը» ճակատ առ ճակատ բախվեր ավտոբուսին, զոհերի թիվը շատ ավելին կլիներ: Վարորդի բազմամյա փորձի շնորհիվ բախումը եղել է կիսակողաշրջված վիճակում,–ասել է փաստաբանը:
Նա խրախուսելի է համարում Հ. Հարությունյանի այդ անձնվեր քայլը, քանի որ այդ որոշման արդյունքում կարող էր անձամբ նա էլ զոհվել։
Փաստաբանը համոզված է, որ դատարանի առջևպետք է կանգնինաևտվյալտրանսպորտայինմիջոցըշահագործել թույլատրող պատասխանատուն։
Փաստաբան. «Վարորդի բազմամյա փորձի շնորհիվ բախումը եղել է կիսակողաշրջված վիճակում»
Փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի ժամանակ միայն հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ է հաջողվել խուսափել ավելի շատ զոհերից։
Ռ. Բալոյանը նաև պատրաստակամություն է հայտնել անհատույց փաստաբանական ծառայություններ մատուցել Հրաչյա Հարությունյանին։
–Թերևս «Կամազի» արգելակները խափանվել են մինչև խաչմերուկ մտնելը: Հրաչյա Հարությունյանը կտրուկ ձախ է շրջադարձել: Եթե «Կամազը» ճակատ առ ճակատ բախվեր ավտոբուսին, զոհերի թիվը շատ ավելին կլիներ: Վարորդի բազմամյա փորձի շնորհիվ բախումը եղել է կիսակողաշրջված վիճակում,–ասել է փաստաբանը:
Նա խրախուսելի է համարում Հ. Հարությունյանի այդ անձնվեր քայլը, քանի որ այդ որոշման արդյունքում կարող էր անձամբ նա էլ զոհվել։
Փաստաբանը համոզված է, որ դատարանի առջև պետք է կանգնի նաև տվյալ տրանսպորտային միջոցը շահագործել թույլատրող պատասխանատուն։
7or.am