Իտալական դասական համերգ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում
Հայ-իտալական բարեկամության ու համագործակցության շրջանակում, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի է ունեցել «Իտալական նոկտյուրն» դասական համերգ: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Իտալիայի դեսպանության ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Շուրջ երկու ժամ տեւած բարեգործական համերգի ընթացքում հնչել են իտալական դասական, ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններ:
Հայաստանում Իտալիայի դեսպանության հրավերով միջոցառմանը մասնակցել է ու կատարումներով հանդես է եկել «ENSEMBLE VIVALDI» de «I SOLISTI VENETI»-ի խումբը / մենակատարներ` Lucio Gegani, Chiara Parrini, Silvestro Favero, Giuseppe Barutti, Paolo Grazia/:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարՀ. Պողոսյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ ու լիազոր դեսպան Բ. Սկապինին, “Պատրիմոնիտո” ծրագրի շրջանակում Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից ու Իռլանդիայից Հայաստան ժամանած 11 կամավորներ: Ի դեպ, նրանց ճամբար-կայանատեղին գտնվում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»ՊՈԱԿ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ