Թալիբ հրամանատարներից մեկը նամակ է հղել դպրոցական աղջկան
Պակիստանում «Թալիբան» շարժման հրամանատարներից Անդան Ռաշիդը նամակ է գրել դպրոցական Մալալ Յուսաֆզային, ով գրոհայինների հարձակման հետևանքով վիրավորվել էր գլխից։ «Բի-Բի-Սի»–ի փոխանցմամբ՝ նամակում Ռաշիդը գրում է, որ հարձակումը կապ չուներ ծայրահեղական շարժմանն ուղղված քննադատության հետ։ Թալիբների հրամանատարը նաև հայտնել է, որ խորապես ազդվել է տեղի ունեցածից ու ափսոսում է, որ չի կարողացել աղջկան զգուշացնել՝ դադարեցնել «Թալիբանի» հասցեին արվող քննադատությունները։ Նրա խոսքով՝ Մալալային ուղղված կրակոցները չեն առնչվում վերջինիս՝ կրթություն ստանալու աղջիկների իրավունքների համար տարվող պայքարի հետ։
Մալալ Յուսաֆզայի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2012թ. հոկտեմբերին և դժգոհության մեծ ալիք բարձրացրել Պակիստանում։ Իրենց հերթին թալիբները շարունակում են սպառնալ աղջկան «սեկուլարիզմին օժանդակելու» համար։