Լրահոս

18.07.2013 09:26


Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հունիսի 17-ին քրեական գործ է հարուցվել։

Սակայն, նախկին քաղաքապետը պատասխանատվության է կանչվելու ոչ թե իր դստեր նշանածի սպանության գործով դատավարոության ժամանակ դատարանի շենքում իր 3 տասնյակի հասնող կողմնակիցների հետ ամբաստանյալի հորը՝ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին ծեծի ենթարկելու, այլ դատական նիստի ժամանակ հնչեցրած վիրավորանքների համար։

Հիշեցնենք, որ ծեծի ենթարկված Սամվել Սարգսյանը շարունակում է գտնվել Գյումրիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Այս խորագրի վերջին նյութերը