Կարծիք

17.07.2013 23:15


Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Կարծում եմ ծաղկավոր խալաթը պետք էր տեղադրել ոչ թե Ռուսաստանի դեսպանության խաչմերուկում, այլ Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց: Քանի որ ՀՀ քաղաքացու արժանապատվությունը տարիներ շարունակ ոտնահարում է Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնող մարդը: Նրա իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության վարկանիշը հավասարվեց զրոյի, և հենց նրա իշխանության օրոք են մարդիկ ընկնում անհուսության գիրկը ու հազարներով արտագաղթում:

Օտարներից կեղծ պաթոսով ազատամարտիկի համար հարգանք մուրալու փոխարեն, հարակավոր է նախ սեփական երկրում հարգել ազատամարտիկներին և բոլոր մյուս քաղաքացիներին: Իսկ դրա համար նախ պետք է Հայաստանի Հանրապետությունում ձևավորել օրինական իշխանություն, որի արդունքում կձավորվի թե՛ հզոր պետություն, թե՛ արժանպատիվ քաղաքացի:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?ref=ts&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը