Կարծիք

17.07.2013 17:49


Մի´ տրվեք սադրանքներին, փորձե´ք հասկանալ ով ինչ է ասում, երբ է ասում, և ինչու է ասում

Մի´ տրվեք սադրանքներին, փորձե´ք հասկանալ ով ինչ է ասում, երբ է ասում, և ինչու է ասում

Իմ դիտարկումներով իշխանությունները հակառուսական ալիքի բաձրացման ուղղությամբ հետևողական քայլեր սկսել էին դեռ ֆուտբոլային դիվանագիտության օրերից կամ դրանից էլ առաջ: Իշխանական մուտիլովկաների արտադրամասի աշխատակիցները ֆուտբոլային դիվանագիտությունը ներկայացնում էին որպես "ռուսական սապոգից" ազատվելու փորձ, բայց դրա տապալումը հանգեցրեց նրան, որ Սերժը ստիպված եղավ 49 տարով երկարացնել ռուսական բազաների գոյությունը Հայաստանում:

Այնուհետև իշխանության կողմից ատելի և իշխանության համար ռեալ իրական վտանգ ներկայացնող քաղաքական ուժերին` ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին սկսեցին ներկայացնել իբրև բոբո Ռուսաստանի հայկական «հինգերորդ շարասյուն», իսկ նրանց համագործակցությունը տարբեր հարցերի շուրջ որպես Ռուսաստանի կողմից անմիջականորեն ուղղորդվող քաղաքականության արդյունք:
Այժմ, ԵՄ-ի հետ ազատ առևտրի ասոցացման պայմանագրի նախաստորագրումից ընդամենը երեք ամիս առաջ Բաղրամյան 26-ի անմիջական վերահսկողության ու ինստրուկտաժի տակ գործող "մեդիատիտանները" հակառուսական տրամադրությունների վրա յուղ են լցնում ու բորբոքում առանց այն էլ Ռուսաստանում հայ տղամարդու նկատմամբ կիրառված նվաստացուցիչ ու ստորացուցիչ կադրերից վրդովված հայրենակիցների արդար զայրույթը: Ռուսաստանի դեսպանատան դիմաց միտինգի կոչերով այժմ հիմնականում հանդես են գալիս մարդիկ, որոնք երբևէ ծպտուն չեն հանել բանակում խաղաղ պայմաններում զոհված հայ երիտասարդների սպանությունների կապակցությամբ,ի դեպ այդ մարդու տղան էլ հենց այդ զոհված երիտասարդներից մեկն է: Այդ նույն նորահայտ «հումանիստներն» ու «ընդվզողները» լուռ էին երբ նվաստացուցիչ պայմաններում մի շարք ավելի ճանաչված ազատամարտիկներին բերման էին ենթարկում «մարտի 1-ի» սարքովի գործի շրջանակներում և երար տարիների ազատազրկման ենթարկում:
Ի՞նչ է պատահել հիմա, մեկ օրվա մեջ հանրապետական կամ մերձհանրապետական ու Բաղրամյան 26-ին կից "երիտթևի" ներկայացուցիչները հումանի՞ստ դարձան, թե՞ հակառուսական տրամադրությունները ավելի բորբոքելու հարմար առիթ է ստեղծվել, Բաղրամյան 26-ն էլ համեստորեն ընդառաջում է իր որդեգիրների հակառուսական տրամադրություններին:
Խոսքս այն մասին չէ, որ պետք է մեր զայրույթը զսպենք, ո´չ ընդհանրապես խոսքս դրա մասին չէ, անհրաժեշտության դեպում Ռուսաստանի դեսպանատան դիմաց կարելի է երթեր էլ կազմակերպել, ցույցեր էլ, տո եթե կուզեք ինքնահրկիզման տեսարաններ էլ, բայց շատ վատ կլինի, եթե իշխանությունների կամ իշխանությունների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների հակառուսական տրամադրությունները Հայաստանին կանգնեցնեն այն վիճակի առջև, ինչ վիճակի առջև որ Էլչիբեյը կանգնեցրեց Ադրբեջանին իր հակառուսական հռետորաբանության պատճառով:
Մի´ տրվեք սադրանքներին, փորձե´ք հասկանալ ով ինչ է ասում, երբ է ասում, և ինչու է ասում:

Կարեն Թովմասյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/Payqar?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը