Լրահոս

17.07.2013 17:18


Հակառակորդը կրակ է բացել մայրուղու ուղղությամբ. ժամանակավորապես փակվել է Բաղանիս-Իջևան հիմնական ճանապարհը

Հակառակորդը կրակ է բացել մայրուղու ուղղությամբ. ժամանակավորապես փակվել է Բաղանիս-Իջևան հիմնական ճանապարհը

Այսօր Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի Բաղանիսի հատվածում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով, ապահովության համար, փակվել է Բաղանիս-Իջևան հիմնական ճանապարհը։

«Ադրբեջանը իսկապես խախտել է հրադադրի ռեժիմի կանոնները և կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ. մի քանի մենահատ կրակոց էլ արձակվել է մայրուղու ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է»,–Panorama.am-ին ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը