Մոսկվայի դատախազությունը վերահսկում է Պոդոլսկի ավտովտթարի հետաքննության ընթացքը
Ինչպես Մոսկվայի դատախազությունից հայտնել են «Ռոսբալտ» լրատվականին, Պոդոլսկի ավտովթարի գործով նախաքննությունը հանձնարարվել է Մոսկվայի ներքին գործերի նախարարության գլխավոր քննչական կոմիտեին: Քաղաքային դատախազության կողմից արդեն անցկացվել է անվտանգ երթևեկության օրենսդրության համապատասխանության վերաբերյալ ստուգում, որում ներգրավված են եղել քաղաքի ճանապարհատրանսպորտային ոստիկանության, ինչպես նաև տրանսպորտային և ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման դեպարտամենտի աշխատակիցները: Ստուգիչ միջոցառումներից հետո բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անվտանգության կազմակերպման համար պատասխանատու անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի:
Հիշեցնենք, որ ավտովտթարը տեղի է ունեցել հուլիսի 15-ին: Խճաքարով բեռնված ԿամԱԶ-ը երկրորդական նշանակության ճանապարհին բախվել էր ավտոբուսին, որը Պոդոլսկից ուղևորվում էր Ժոխովո: Վտթարի հետևանքով զոհվել էր 14 հոգի, ևս 4-ը մահացել էին հիվանդանոցում:
Հուլիսի 14-ին զոհերի հարազատները ճանաչվել էին որպես քրեական գործով տուժած կողմ:
ԿամԱԶ-ի վարորդին` հուլիսի 15-ին ձերբակալված Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 5–րդ գլխի 264 հոդվածով (Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը ոչ միտումնավոր հանգեցրել է 2 կամ ավելի անձի մահվան):