Լրահոս

17.07.2013 15:30


ՌԴ դեսպանատան դիմաց կրկին բողոքի գործողություն է տեղի ունենալու

ՌԴ դեսպանատան դիմաց կրկին բողոքի գործողություն է տեղի ունենալու

Այսօր՝ ժամը 16։00–ին, ՌԴ դեսպանատան դիմաց կրկին բողոքի գործողություն է տեղի ունենալու՝ ի պաշտպանություն հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի:

Բողոքի գործողության կազմակերպիչն է «Հայազն» կուսակցությունը։
«Խորապես հարգելով և ցավակցելով 13.07.2013թ. ՌԴ «Նոր Մոսկվայի» տարածքում ավտովթարից զոհված և տուժած բոլոր քաղաքացիների ընտաքիներին` հայտնում ենք մեր խոր մտահոգությունն ու վրդովմունքը` կապված դեպքին հաջորդող իրավական գործընթացի հետ: Համացանցում տեղադրված տեսանյութից երևում է, թե ինչպես ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, արդեն իսկ նախաքննության փուլում, քաղաքակիրթ երկրի դատական համակարգի համար անընդունելի նվաստացումների է ենթարկվում (մասնավորապես՝ դատարանի դահլիճ է ներկայացած կանացի խալաթով, և ակնհայտորեն հիվանդանոցից վաղաժամ է դուրս բերված):

Հատուկ ուշադրության է արժանի ռուսական մամուլի կողմից տարածվող և հանրության մեջ արհեստականորեն հաստատվող Հայաստանի քաղաքացու բացասական կերպարը, վաղաժամ հաստատվում է նրա մեղավոր լինելը և մեղքի աստիճանը, շովինիստական և մարդկային արժանապատվությունը այլևայլ կերպով ոտնահարող պիտակներ են կպցվում, ինչպես՝ «վարորդ-մարդասպան», «վարորդ-հայ», «բառաչում է» և այլն:
Այս ամենը ստորացում է, շովինիզմ, դաժանություն, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք և հայ-ռուսական «բարեկամական հարաբերություններին» ուղղված սպառնալիք:
Պահանջում ենք դադարեցնել նման գործողությունները և Հայաստանի քաղաքացու համար քաղաքակիրթ քննություն և արդար դատավարություն ապահովել»,–ասված է «Հայազն»–ի հայտարարության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը