Լրահոս

17.07.2013 20:28


«British Museum»-ն արձագանքել է ԵՀՄՖ-ի բողոքին

«British Museum»-ն արձագանքել է  ԵՀՄՖ-ի բողոքին

ԵՀՄՖ նախագահությունը, և անձամբ ֆորումի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը, իրենց շնորհակալության խոսքն են ուղղել Լոնդոնի «British Museum»-ի տնօրինությանը՝ ԵՀՄՖ-ի նամակին պատասխանելու և բողոքին արձագանքելու կապակցությամբ: «British Museum»-ի ղեկավարությունը, արձագանքելով ԵՀՄՖ-ի՝ իրեն ուղղված բողոքներին, փոխել է Բրիտանական թանգարանի # 54 սրահի «Հնագույն Թուրքիա» անվանումը նոր «Անատոլիա, Ուրարտու» անվամբ: Այս անվանումը ԵՀՄՖ-ն համարում է համեմատաբար ընդունելի, չնայած լավագույն տարբերակը կլիներ «Հայկական լեռնաշխարհ, Ուրարտու» անվանումը: ԵՀՄՖ-ն կշարունակի բանակցությունները Բրիտանական թանգարանի մասնագետների հետ:

ԵՀՄՖ-ն միառժամանակ իր գոհունակությունը և շնորհակալությունն է հայտնում բոլոր այն անձանց և կազմակերպություններին, որոնք սրտացավ վերաբերմունք ցուցաբերեցին ԵՀՄՖ-ի կողմից զանգվածաբար սկսած այս պայքարին, և հատկապես նրանց, ովքեր կոնկրետ մասնակցություն ունեցան, մասնավորապես խոսքը «Վերականգնենք պատմական ճշմարչտությունը Լոնդոնի պատմական թանգարանում» ֆեյսբուքյան խմբի անդամների և կազմակերպիչ Գայանե Գևորգյանի սրտացավ մասնակցության, ինչպես նաև ստորագրահավաքի կազմակերպիչների և ստորագրահավաքի բոլոր մասնակիցների մասին է: Միառժանական ԵՀՄՖ-ի նախագահությունը իր տարակուսանքն է հայտնում պետական այն կազմակերպությունների պահվածքի շուրջ, որոնք կոչված են պետության ֆինանսավորումը վայելելու դիմաց նաև իրենց պարտականությունները կատարելու, սակայն ծիծաղելիության աստիճանի պասիվություն ցուցաբերեցին և կողքից հետևեցին մեր պայքարին: Մասնավորապես վրդովմունք է առաջացնում Մշակույթի նախարարության և Պատմության Ինստիտուտի ղեկավարության ոչ ակտիվ կեցվածքը: Ինչևէ մենք տոնում ենք փոքրիկ հաղթանակ, և հայտարարում, որ համանման պայքար մղելու ենք բոլոր այն միջազգային կեղծարարների դեմ, որոնք գիտակցորեն կամ անգիտակից թերացել են Հայոց Պատմությունը և մշակույթը ներկայացնելիս: Համոզված ենք, որ և՛ մեզ հետ համագործակցող հասարակական կազմկերպությունները, և՛ մեր ֆեյսբուքյան գործընկերները զենքը վայր չեն դնի, և առավել ոգևորությամբ կշարունակեն մեր համագործակցությունը հանուն մեր Ազգի անհավատալի մեծ և ծավալուն մշակույթի ու պատմության պահպանմանը և քարոզչությանը:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը