Հրաչյա Հարությունյանի հարազատները պնդում են, որ նա իրեն հերոսաբար է դրսևորել
Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի համար մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հարազատներն այսօր հանդիպել են լրագրողների հետ՝ պնդելով, որ նա իրեն հերոսաբար է դրսևորել,ինքազոհաբերման է գնացել՝ մեքենան ձախ կողաշրջելով, այլապես կարող էր պարզապես շուտ դուրս թռչել մեքենայից։
Ինչ վերաբերում է կանացի խալաթով նրան դատարան տանելուն, եթե գիտակցեր՝ ինչ է կատարվում իր շուրջը, այնքան արժանապատվություն ունի, որ հաստատ այդ խալաթը չէր հագնի:
Միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանն էլ հավելել է, որ այդպիսով խախտվել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մի շարք կետեր, ՌԴ օրենքը: Նա նաև չի բացառել Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու և այստեղ պատիժը կրելու հնարվորությունը։
Իսկ Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանն էլ կարծում է, որ այժմ իր հայրը հոգեբանի կարիք ունի:
–Երբ երկրին էր պետք, ինքը թողեց ընտանիքն ուկամավոր գնաց պատերազմի: Հիմա էլ, երբ իրեն է օգնություն պետք, խնդրում եմ օգնենք իրեն: Եթե պատիժ պետք է կրի, թող կրի իր երկրում,–ասել է նա:
Ասուլիսից հետո Հրաչյա Հարությունյանի հարազատները գնացել են Ազատության հրապարակում հանդիպելու ազատամարտիկների հետ:
Հրաչյա Հարությունյանի հարազատները պնդում են, որ նա իրեն հերոսաբար է դրսևորել
Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի համար մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հարազատներն այսօր հանդիպել են լրագրողների հետ՝ պնդելով, որ նա իրեն հերոսաբար է դրսևորել, ինքազոհաբերման է գնացել՝ մեքենան ձախ կողաշրջելով, այլապես կարող էր պարզապես շուտ դուրս թռչել մեքենայից։
Ինչ վերաբերում է կանացի խալաթով նրան դատարան տանելուն, եթե գիտակցեր՝ ինչ է կատարվում իր շուրջը, այնքան արժանապատվություն ունի, որ հաստատ այդ խալաթը չէր հագնի:
Միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանն էլ հավելել է, որ այդպիսով խախտվել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մի շարք կետեր, ՌԴ օրենքը: Նա նաև չի բացառել Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու և այստեղ պատիժը կրելու հնարվորությունը։
Իսկ Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանն էլ կարծում է, որ այժմ իր հայրը հոգեբանի կարիք ունի:
–Երբ երկրին էր պետք, ինքը թողեց ընտանիքն ու կամավոր գնաց պատերազմի: Հիմա էլ, երբ իրեն է օգնություն պետք, խնդրում եմ օգնենք իրեն: Եթե պատիժ պետք է կրի, թող կրի իր երկրում,–ասել է նա:
Ասուլիսից հետո Հրաչյա Հարությունյանի հարազատները գնացել են Ազատության հրապարակում հանդիպելու ազատամարտիկների հետ:
7or.am