Բակո Սահակյանն ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պաշտոնական պատվիրակությանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պաշտոնական պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել է Նոր Հարավային Ուելսի և Արցախի միջև կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանություններին և ժողովրդին՝ Արցախին սատարելու և մեր պետության անկախությունը փաստացի ճանաչելու համար` հավելելով, որ այն կարևոր քաղաքական ու բարոյական քայլ էր Արցախի միջազգային ճանաչման և երկկողմ հարաբերությունների հաստատման տեսանկյուններից:
Երկուստեք նշվել են փոխգործակցության համար առկա բոլոր անհրաժեշտ պայմանների առկայությունը և այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարուժան Իսկանդարյանը, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի անդամներ և պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն