Լրահոս

17.07.2013 12:04


Շոգերի հետ կապված ավելացել է մայրաքաղաքին մատակարարվող ջրի քանակը

Շոգերի հետ կապված ավելացել է մայրաքաղաքին մատակարարվող ջրի քանակը

Շոգ եղանակների պատճառով զգալիորեն ավելացել է ջրի սպառումը ընկերության սպասարկման տարածքում, որով պայմանավորված Երևան մուտք գործող ջրի ծավալը մայիս ամսվա համեմատ աճել է վայրկյանում մոտ 530 լիտրով:

Դրա հետ կապված էլեկտրաէներգիայի սպառումն է ավելացել օրական 27 հազար կվտ.ժ-ով:
Իհարկե, այս ամենը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում և ոչ քիչ ծախսերի հանգեցնում, սակայն ընկերության համար գլխավորը ներկայումս այնուամենայնիվ բաժանորդների կարիքները բավարարելն է, մայրաքաղաքում կայուն ջրամատակարարում ապահովելը, ինչը ենթադրում է բաշխիչ ցանցի կառավարելիության համապատասխան մակարդակ և պահանջում համակարգի հետագա տեխնիկական զարգացմանն ուղղված աշխատանքների շարունակականություն:

«Երևան Ջուր» ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը