Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է վերընտրվել Արամ Իսաբեկյանը
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է վերընտրվել Արամ Իսաբեկյանը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Անելկա Գրիգորյանը: Խորհրդի 24 անդամներից նիստին ներկա են գտնվել 23-ը: Նիստի օրակարգում ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացումն էր: Սահմանված ժամկետներում ինքնաառաջադրված միակ թեկնածուն նախորդ 5 տարիներին ռեկտորի պաշտոնը զբաղեցրած ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էր, ով ներկայացրել է ակադեմիայի զարգացման հնգամյա ծրագիրը: Քննարկումից հետո, համաձայն "Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին" ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կանոնադրության՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում 5 տարի ժամկետով միաձայն ՝ 23 կողմ ձայնով, ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Արամ Իսաբեկյանը:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է վերընտրվել Արամ Իսաբեկյանը
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Անելկա Գրիգորյանը: Խորհրդի 24 անդամներից նիստին ներկա են գտնվել 23-ը: Նիստի օրակարգում ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացումն էր: Սահմանված ժամկետներում ինքնաառաջադրված միակ թեկնածուն նախորդ 5 տարիներին ռեկտորի պաշտոնը զբաղեցրած ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էր, ով ներկայացրել է ակադեմիայի զարգացման հնգամյա ծրագիրը: Քննարկումից հետո, համաձայն "Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին" ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կանոնադրության՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում 5 տարի ժամկետով միաձայն ՝ 23 կողմ ձայնով, ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Արամ Իսաբեկյանը:
http://www.edu.am/index.php?topMenu=2&menu1=-1&menu2=2&id=6171&lang=arm