Քաղաքական

17.07.2013 10:28


ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ՝ ուսումնասիրելու «օֆշորային» սկանդալի մանրամասները

ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ՝ ուսումնասիրելու «օֆշորային» սկանդալի մանրամասները

«Ժողովուրդ»–ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի «օֆշորային» սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաև Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ։

«Մեր աղբյուրի պնդմամբ՝ այդ խումբը պետք է համապատասխան ինֆորմացիա հավաքի՝ Սերժ Սարգսյանին զեկուցելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել Կիպրոսում, և որքանով են հանցածին վարչապետի քայլերը։ ԱԱԾ-ից, սակայն, երեկ չհաջողվեց այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն ստանալ»,–գրում է «ժողովուրդ»–ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը