Քաղաքական

17.07.2013 02:49


Վարդան Ղուկասյանն ու նրա կողմնակիցները ծեծել են նախկին ոստիկանապետին

Վարդան Ղուկասյանն ու նրա կողմնակիցները ծեծել են նախկին ոստիկանապետին

Նախօրեին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա 2 տասնյակից ավելի կողմնակիցները ծեծել են Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին, ով Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանի հայրն է:
Կատարվածից հետո դատարանի շենքից Շտապ օգնության մեքենան Սարգսյանին տեղափոխել է հիվանդանոց:

Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը