Շատ խորհրդանշական է, որ ղարաբաղյան պատերազմում հաղթած բանակի խորհրդանիշերից մեկը՝ Վազգեն Սարգսյանը, սպանված է, իսկ ԼՂՀ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ երկրից դուրս։ Խորհրդանշական է այն առումով, որ մենք Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականության հետևանքով հայտնվել ենք նոր պատերազմի շեմին։
Ադրբեջանական իշխանություններն ամեն ինչ կտային, որպեսզի «Կոմանդույուշչին»՝ Բաբայանը, այլևս երբեք չկարողանար վերադառնալ հայրենիք ու անհրաժեշտության դեպքում չկարողանար անել այն, ինչ արել է մինչև 1994թ.։ Մեկ անգամ ադրբեջանցիներն արդեն իրենց համար ճակատագրական նշանակության սխալ արել են՝ ղարաբաղյան պատերազմի սկզբնամասում Շուշվա ու Բաքվի բերդերում պահելով, ապա ազատ արձակելով Բաբայանին։ Հիմա հաստատ դասեր քաղած կլինեն ու կուզենան, որպեսզի հայկական կողմում Բաբայան չլինի։
Ադրբեջանցիներին կարելի է հասկանալ։ Նրանց տառապանքը փորձ ունի։ Նրանք, սակայն, կարող են հանգիստ լինել։ Համենայնդեպս, առայժմ հանգիստ լինել, քանզի Սամվելը դեռ Հայաստանում չէ։
Եթե ադրբեջանցիներին հասկանալ կարելի է, ապա դժվար է հասկանալ Բաղրամյան 26–ում ծվարած հայաստանյա՛ն իշխանություններին, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի Բաբայանը խնդիրներ ունենա ու հանգամանքների բերումով հայտնվի Հայաստանից դուրս, և ովքեր լրագրողների հետևում թաքնվելով՝ պարբերաբար տարածում են, թե իբր Սամվել Բաբայանն անհետ կորած է։ Հուսանք, որ «անհետ կորելու» վարկածի «ռասկրուտկան» ոչ թե «նախաձեռնողական» իշխանության սրտի ուզածն է, այլ անփորձ լրագրողների մանր չարաճճիության կամ սենսացիոն նյութ գրելու ցանկության դրսևորում։
Ուրեմն, ի տխրություն Ադրբեջանի ղեկավարության և ի հեճուկս «մերոնց», ասենք, որ Սամվել Բաբայանըանհետ կորած չէ։ Նրա 44 ազդականչը, որպես մղձավանջ, դեռ կհասցնեն առիթի դեպքում լսել սաֆարաբիևները։ Բայց դրանից առաջ 44 ազդականչը «կշոյի» հայաստանյան որոշ շրջանակների ականջները։
Ռազմի դաշտում ձեռք բերված խաղաղության պայմաններում միգուցե կարելի է «մուտիլովկաներով» զբաղվել և էժանագին մեթոդներով «գցել» հաղթողի վեհությամբ ապրող ու թիկունքից հարվածի չսպասող մարդուն՝ մագլցելով վեր ու վեր, բայց արտակարգ իրավիճակներում «մուտիլովկան» չի անցնում, և ստիպված ես լինում վերհիշել ու վերապրել անցյալդ։
44–ի ազդականչը դեռ կլսվի
Շատ խորհրդանշական է, որ ղարաբաղյան պատերազմում հաղթած բանակի խորհրդանիշերից մեկը՝ Վազգեն Սարգսյանը, սպանված է, իսկ ԼՂՀ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ երկրից դուրս։ Խորհրդանշական է այն առումով, որ մենք Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականության հետևանքով հայտնվել ենք նոր պատերազմի շեմին։
Ադրբեջանական իշխանություններն ամեն ինչ կտային, որպեսզի «Կոմանդույուշչին»՝ Բաբայանը, այլևս երբեք չկարողանար վերադառնալ հայրենիք ու անհրաժեշտության դեպքում չկարողանար անել այն, ինչ արել է մինչև 1994թ.։ Մեկ անգամ ադրբեջանցիներն արդեն իրենց համար ճակատագրական նշանակության սխալ արել են՝ ղարաբաղյան պատերազմի սկզբնամասում Շուշվա ու Բաքվի բերդերում պահելով, ապա ազատ արձակելով Բաբայանին։ Հիմա հաստատ դասեր քաղած կլինեն ու կուզենան, որպեսզի հայկական կողմում Բաբայան չլինի։
Ադրբեջանցիներին կարելի է հասկանալ։ Նրանց տառապանքը փորձ ունի։ Նրանք, սակայն, կարող են հանգիստ լինել։ Համենայնդեպս, առայժմ հանգիստ լինել, քանզի Սամվելը դեռ Հայաստանում չէ։
Եթե ադրբեջանցիներին հասկանալ կարելի է, ապա դժվար է հասկանալ Բաղրամյան 26–ում ծվարած հայաստանյա՛ն իշխանություններին, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի Բաբայանը խնդիրներ ունենա ու հանգամանքների բերումով հայտնվի Հայաստանից դուրս, և ովքեր լրագրողների հետևում թաքնվելով՝ պարբերաբար տարածում են, թե իբր Սամվել Բաբայանն անհետ կորած է։ Հուսանք, որ «անհետ կորելու» վարկածի «ռասկրուտկան» ոչ թե «նախաձեռնողական» իշխանության սրտի ուզածն է, այլ անփորձ լրագրողների մանր չարաճճիության կամ սենսացիոն նյութ գրելու ցանկության դրսևորում։
Ուրեմն, ի տխրություն Ադրբեջանի ղեկավարության և ի հեճուկս «մերոնց», ասենք, որ Սամվել Բաբայանը անհետ կորած չէ։ Նրա 44 ազդականչը, որպես մղձավանջ, դեռ կհասցնեն առիթի դեպքում լսել սաֆարաբիևները։ Բայց դրանից առաջ 44 ազդականչը «կշոյի» հայաստանյան որոշ շրջանակների ականջները։
Ռազմի դաշտում ձեռք բերված խաղաղության պայմաններում միգուցե կարելի է «մուտիլովկաներով» զբաղվել և էժանագին մեթոդներով «գցել» հաղթողի վեհությամբ ապրող ու թիկունքից հարվածի չսպասող մարդուն՝ մագլցելով վեր ու վեր, բայց արտակարգ իրավիճակներում «մուտիլովկան» չի անցնում, և ստիպված ես լինում վերհիշել ու վերապրել անցյալդ։
Կարեն Հակոբջանյան