Լրահոս

16.07.2013 17:18


Արցախի նախագահը ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքին

Արցախի նախագահը ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքին

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ելույթ է ունեցել երեկ Ստեփանակերտում մեկնարկած պլանային համաբանակային հրամանատարական հավաքում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքին եւ հանդես եկել ելույթով:

Իր խոսքում Արցախի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը բանակաշինության գործընթացը որակել է որպես մեր պետության կենսագործունեության առանցքային ուղղություններից մեկը՝ ընդգծելով, որ առանց հզոր ու մարտունակ զինված ուժերի անհնարին է պատկերացնել հայոց անկախ պետականությունն ու նրա հուսալի ապագան: Բակո Սահակյանը նշել է, որ հենց այս խորին գիտակցությամբ է արվում եւ այսուհետ էլ կարվի հնարավոր ամեն ինչ` զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացման, տեխնիկական հագեցվածության արդիականացման, բանակի ոգին անսասան պահելու, Հայրենիքի պաշտպանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել զինված ուժերի բարձրագույն հրամկազմին՝ համաբանակային հավաքի պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը