Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Պռոշյան համայնքում սկսվել էր վերահաշվարկը, որը կատարելու պահանջով դիմել էր գյուղապետի թեկնածու, Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ ՎովաՍահակյանի նախընտրական շտաբը։
Վերահաշվարկի ավարտին 26/01 ընտրատեղամասում ձայների բաշխումը մնացել է նույնը, իսկ 26/02 տեղամասում անվավեր քվեաթերթիկների պակասելու հաշվին ԱրթուրՄուրադյանիձայներն ավեկացել են 8-ով, ՀՅԴ–ական թեկնածուՎովաՍահակյանինը` 3-ով:
Հիշեցնենք, որ հուլիսի 14–ին Պռոշյանում անցկացված արտահերթ ընտրություններում նախնական տվյալներով 76 ձայնի առավելությամբ հաղթել էր ՀՀԿ–ական թեկնածու ԱրթուրՄուրադյանը:
Նա ստացել էր 1317, իսկ Վովա Սահակյանը՝ 1241 քվե:
Պռոշյանի նախկին գյուղապետ, ՀՅԴ–ական ՀրաչՄուրադյանը հրազենի կրակոցից սպանվել էր այս ապրիլի 2-ին հենց գյուղապետարանի դիմաց։
Պռոշյանում վերահաշվարկն ավարտվել է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Պռոշյան համայնքում սկսվել էր վերահաշվարկը, որը կատարելու պահանջով դիմել էր գյուղապետի թեկնածու, Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանի նախընտրական շտաբը։
Վերահաշվարկի ավարտին 26/01 ընտրատեղամասում ձայների բաշխումը մնացել է նույնը, իսկ 26/02 տեղամասում անվավեր քվեաթերթիկների պակասելու հաշվին Արթուր Մուրադյանի ձայներն ավեկացել են 8-ով, ՀՅԴ–ական թեկնածու Վովա Սահակյանինը` 3-ով:
Հիշեցնենք, որ հուլիսի 14–ին Պռոշյանում անցկացված արտահերթ ընտրություններում նախնական տվյալներով 76 ձայնի առավելությամբ հաղթել էր ՀՀԿ–ական թեկնածու Արթուր Մուրադյանը:
Նա ստացել էր 1317, իսկ Վովա Սահակյանը՝ 1241 քվե:
Պռոշյանի նախկին գյուղապետ, ՀՅԴ–ական Հրաչ Մուրադյանը հրազենի կրակոցից սպանվել էր այս ապրիլի 2-ին հենց գյուղապետարանի դիմաց։
7or.am