Լրահոս

16.07.2013 15:30


«Լսի՛, պարոն չգիտեմ որտեղի նախագա՛հ, մենակ փող ուտելով չի, տեղիցդ իրա՛ր արի»

«Լսի՛, պարոն չգիտեմ որտեղի նախագա՛հ, մենակ փող ուտելով չի, տեղիցդ իրա՛ր արի»

ՌԴ–ում ողբերգական պատմության մեջ հայտնված Հրաչյա Հարությունյանի դստեր՝ Լիլիթի հայտարարությունը։

«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, ով ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը։ Առաջին հերթին ուզում եմ ցավակցել զոհվածների բոլոր հարազատներին, թող Աստված նրանց ուժ ու կորով տա` դիմանալու ու համբերելու, ուզում եմ խնդրել, ինչու չէ, նաև պահանջել բոլոր այն պաշտոնական անձանց, ովքեր կարող են ինչ-որ բան անել, օգնել, աջակցել: Խնդրում եմ, որ ծաղրելուց ու նմանատիպ հիմարություններ անելուց առաջ մի պահ քրքրե՛ք ձեր արխիվը ու գտե՛ք Հրաչ Հարությունյանի անցյալը, ով 90-ականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Թող Աստված դա` ոչ ոք նման դեպքի չհանդիպի:

Բայց լսի՛, պարոն չգիտեմ որտեղի նախագա՛հ, մենակ փող ուտելով չի, տեղիցդ իրա՛ր արի: Քո դեմ քո ազգի պաշտպանն ա կանգնած, ով ազատամարտիկ լինելով հանդերձ՝ երթարկվում ա ծաղրանքի քեզ բռի մեջ վերցրած իշխանության կողմից: Ուղղակի ամոթ ա, սա քո դեմքն ա.... Ավելին ինքդ մտածի՛»։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/lilit.harutyunyan.790/posts/148133438715157

Այս խորագրի վերջին նյութերը