Ինչու չի հրապարակվում Ասոցացման համաձայնագրի տեքստը՝ պարզաբանում է ԱԳ փոխնախարարը
«Մեր գործընկերները մեզ չեն հասկանա, եթե մենք, բանակցությունները չավարտած, հրապարակենք ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի տեքստը։ Դա խափանում է ցանկացած բանակցության տրամաբանություն»,- «Լիտվայի առաջիկա նախագահության շնորհանդես՝ Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Արևելյան գործընկերության գերակայությունները» թեմայով այսօրվա գիտաժողովում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանը։ Ըստ դիվանագետի՝ խոսքը վերաբերում է ավելի քան 1000 էջանոց փաստաթղթին, որի շուրջ բովանդակային առումով դեռ բանակցությունները ավարտված չեն, իսկ դրանից հետո էլ այն պետք է տեխնիկական զտում անցնի:
Մնացականյանը հայտնեց նաև, որ մոտ կես տարի կպահանջվի, որպեսզի այն հասցվի ստորագրման վիճակի, իսկ դրանից հետո էլ այն պետք է վավերացում անցնի ինչպես մեր խորհրդարանում, այնպես էլ ԵՄ 28 երկրում: Արդյունքում, ՀՀ փոխարտգործնախարարի խոսքերով, միջինը 3 տարի կպահանջվի, որպեսզի փաստաթուղթը ուժի մեջ մտնի. դա կլինի մոտավորապես 2017-2018-ին:

7or.am