Լրահոս

16.07.2013 14:09


Հայաստանում թմրամոլների թիվն աճել է

Հայաստանում թմրամոլների թիվն աճել է

Այսօրվա ասուլիսին ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կլինիկայի տնօրեն Պետրոս Սեմերջյանը հայտնել է, որ Հայաստանում թմրամոլների թիվն աճել է.

–Թմրամոլության աճ կա ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում: Ամբողջ աշխարհում ամենաբարձր ղեկավարների մակարդակով մի շարք միջոցառումներ են իրականացվում թմրամոլությունը կանխելու ուղղությամբ,-ասել է բանախոսը՝ նշելով, որ այսօր Հայաստանում կա հաշվառված 4332 թմրամոլ, իսկ չհաշվառվածների թիվը գերազանցում է 12700-ը: Ըստ ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգի՝ թմրամոլների աճը պայմանավորված է նաև սոցիալական խնդիրներով:

Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում մոնիթորինգ իրականացվում է տարին մեկ անգամ. «Նախորդ տարի գրանցված է եղել 3893 թմրամոլ»,-նշել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը