Լրահոս

16.07.2013 13:57


Շարմազանովը՝ Մոսկվայում հայաստանցի վարորդի շուրջը տեղի ունեցածի մասին. «Չեմ ցանկանում գույները խտացնել»

Շարմազանովը՝ Մոսկվայում հայաստանցի վարորդի շուրջը տեղի ունեցածի մասին. «Չեմ ցանկանում գույները խտացնել»

«Եթե մեղավոր է, պետք է պատժվի, բայց ոչ մեկն իրավունք չունի Հայաստանի քաղաքացու հետ անարդար վարվել»,-այսօրվա ասուլիսին, անդրադառնալով Մոսկվայում խոշոր վթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի ձերբակալությանն, ասել է Աժ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Բանախոսը նշել է, որ ինչպես յուրաքանչյուր երկրի քաղաքացու, այնպես էլ ՀՀ քաղաքացու նկատմամբ չի կարելի ոչ հարգարժան վերաբերմունք դրսևորել։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ռուսական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնցում անընդհատ շեշտվում է Հարությանյանի ՀՀ քաղաքացի լինելու փաստը ՀՀԿ խոսնակն ասել է. «Չեմ ցանկանում գույները խտացնել, պետք է սթափ նայել, քանի որ երկու ծայրահեղություններն էլ վտանգավոր են: Ես լուրջ չեմ վերաբերվում բոլոր այն անհիմն հրապարակումներին, որոնք վնասում են ռազմավարական հարաբերություններին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը