Լրահոս

16.07.2013 13:13


Արա Պապյան. «Պատերազմի վերսկսման առումով ամենավտանգավոր շրջանը 2014 թվականն է»

Արա Պապյան. «Պատերազմի վերսկսման առումով ամենավտանգավոր շրջանը 2014 թվականն է»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հուլիսի 12-ին արած հայտարարությանը, թե Ադրբեջանին այլ ճանապարհ չի մնում, քան հզորացնելով իր ռազմական ուժերը՝ «ազատագրել» «գրավյալ տարածքները», նկատել է, որ հակամարտությունը, գոնե հռետորականության տեսանկյունից, թևակոխում է նոր փուլ:

Փորձագետը պատերազմի վերսկսման տեսանկյունից ամենավտանգավոր շրջանը համարել է 2014թ., երբ նավթից ստացվող Ադրբեջանի եկամուտները էապես անկում ապրած կլինեն, և այդ գործընթացը կշարունակվի, իսկ գազից ակընկալվող եկամուտները դեռևս չեն լինի։ Սրանից հետևում է, որ Ադրբեջանը երկար սպասել չի կարող:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը