Տնտեսական

16.07.2013 13:00


Հրաչ Բերբերյան. «Տգետը մնում է տգետ»

Հրաչ Բերբերյան. «Տգետը մնում է տգետ»

Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը ծիրանի մթերման հարցում առկա խնդիրները մասամբ պայմանավորում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների տգիտությամբ։

–Առնվազն տգիտություն է, երբ պետական բարձրաստիճան անձը փորձում է գին սահմանել շուկայում։ Մի խեղկատակ գին հայտարարեց, գյուղացին էլ պահեց իր ծիրանը, որ այդ գնով վաճառի։ Բայց մի արկղ ծիրանը 4000 դրամով վաճառելու փոխարեն արդյունքում հանձնեց 2000 դրամով։ Հայտարարեցին, որ 500-600 դրամով կմթերեն ծիրանը, գյուղացին կանգնեցրեց վաճառքը, լավորակ ծիրանը փչացավ, և գործարանները 50 դրամով սկսեցին ընդունել։ Տգետը մնում է տգետ,-այսօր հրավիրված ասուլիսում նշել է Հ. Բերբերյանը։

Ինչ վերաբերում է Արմավիրի մարզում կարկտի հետևանքով տուժած համայնքներին, ապա Հ. Բերբերյանը հայտնել է, որ կառավարության խոստացած փոխհատուցումը արվել է։

Խնդիրը բանկային է, որը 70%-ով լուծվել է, ու շարունակվում լուծվել,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը