Լրահոս

16.07.2013 12:37


Հայաստանի նարկոլոգական կլինիկայում բուժվում են թմրամոլներ տարբեր խավերից

Հայաստանի նարկոլոգական կլինիկայում բուժվում են թմրամոլներ տարբեր խավերից

«Թմրանյութ օգտագործելը նշանկում է անցնել դժոխք ու մեռնել խոր ծերունի ջահել հասակում»,–այսօրվա ասուլիսին անգլիացի բժշկի խոսքերն է մեջբերել Հայաստանի գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը։

Բանախոսն ընդգծել է, որ շրջապատը մեծ նշանակություն ունի, քանի որ եթե անգամ թմրամոլը բուժման կուրս է անցնում, վերադառնում է նույն շրջապատի, ընկերների մոտ: Դա հաճախ պատճառ է դառնում թմրանյութերով կրկին գայթակղվելու:

Հարցին, թե իրենց մոտ պաշտոնյաներ բուժվո՞ւմ են, թե ոչ, Սեմերջյանն ասել է, որ իրենց մոտ բուժվում են թմրամոլներ տարբեր խավերից, այդ թվում նաեւ պաշտոնյաներ: «Բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանկներում, ՀՀ քաղաքացիություն չունեցողների համար 140 հազար դրամ է»,–ասել է բժիշկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը