Լրահոս

16.07.2013 12:10


«Կխոսվի կանացի խալաթի, բայց ոչ արտագաղթի մասին»

«Կխոսվի կանացի խալաթի, բայց ոչ արտագաղթի մասին»

Հրաչյա Հարությունյանի հետ կապված դեպքը առաջիկա շաբաթվա համար կդառնա բուռն քննարկման աղբյուր բոլոր հարթություններում՝ էմոցիոնալ կենցաղայինից մինչ մառազմի հասնող իշխանության «անկախ» ԶԼՄ-երի վերլուծություններ: Այն, որ նոր ուժով կսկսվի հակառուսական վայնասունը, նույնպես սպասելի է: Սպասելի են ամեն տեսակ ծայրահեղություններ Հարությունյանի անմեղություն-չանմեղություն հարցի շուրջը: Սպասելի է նաև այն, որ խոր լռության մեջ գտնվող իշխանությունը այս դեպքի հետ կապված կզարթնի ու ուղիներ կփնտրի իրեն PR ապահովելու համար: Կամ էլ կշարունակի լռել, հավանաբար վախից, որ գազի գնի բարձրացման պես մի պատժիչ բան չմտածի Ռուսաստանը՝ տեսնելով մերոնց արևմտամետ-ռուսամետ վազվզոցիի տիրույթում: Կխոսվի մարդու արժանապատվության, կանացի խալաթի և այլ տեսակի բաների մասին, բայց լռության կմատնվի արտագաղթի թեման: Մի խոսքով՝ հայկական հանրությունը ամենից զատ կդառնա մոտակա օրերիս ամենաազգայնական հանրույթներից մեկը՝ հրաժարվելով անգամ իր ստրկամիտ էությունից, բայց ցավոք մասամբ, քանզի կշարունակի մնալ իրեն ստրուկի պես վերաբերող իշխանության «հովանու» ներքո...

Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը