Լրահոս

16.07.2013 11:55


Սյունիքում պատգամավորի ընտրությունները սեպտեմբերի 29–ին կլինեն

Սյունիքում պատգամավորի ընտրությունները սեպտեմբերի 29–ին կլինեն

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում քննարկել է թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նշանակման հարցը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ–ական պատգամավոր Վահե Հակոբյանի լիազորությունները դադարեցվել են Սյունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ։

ՀՀ ԿԸՀ–ն լրացուցիչ ընտրությունների քվեարկության օր է սահմանել 2013 թվականի սեպտեմբերի 29–ը և հաստատել ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

ԿԸՀ–ն նաև էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Շիրակի մարզի Բայանդուր համայնքում 2013թ. օգոստոսի 11-ին, Գեղարքունիքի մարզի Ազատ և Սյունիքի մարզի Հալիձոր համայնքներում օգոստոսի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` Երևանի թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Արման Եղիազարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը