Լրահոս

16.07.2013 19:49


Դադարեցվել է «ԷԿՈՆՈՄԻԿՍ-ԱՈՒԴԻՏ» ՍՊԸ-ի լիցենզիայի գործողությունը

Դադարեցվել է «ԷԿՈՆՈՄԻԿՍ-ԱՈՒԴԻՏ» ՍՊԸ-ի լիցենզիայի գործողությունը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից արձանագրված խախտումների հիման վրա դադարեցվել է «ԷԿՈՆՈՄԻԿՍ-ԱՈՒԴԻՏ» ՍՊԸ-ի աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը: Ստուգման արդյունքներով բացահայտվել է, որ մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում տրամադրված աուդիտորական եզրակացությունները կազմվել են առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու:
Դադարեցվել է նաեւ ընկերության երեք աուդիտորների որակավորման վկայականների գործողությունը, որոնց կողմից կազմված և ստորագրված աուդիտորական եզրակացությունները ճանաչվել են ոչ հավաստի:

Այս խորագրի վերջին նյութերը