Լրահոս

21.01.2011 14:28


Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետները՝ ՀՅԴ հնարավորությունների մասին

Անդրադառնալով Հայ Հեղափոխական Դաշնակցության խորհրդարան մտնելու շանսերին՝ քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Կարեն Քոչարյանը գտնում է, որ այն միշտ հնարավորություն ունի անցնելու՝ կախված նրանից, թե ինքը ինչ դիրքորոշում կունենա։ Նրա կարծիքով Դաշնակցությունը իրեն որպես ընդդիմադիր ուժ է ցույց տալիս՝ նշելով, որ ընդդիմադիր է արտաքին քաղաքականությանը։

-Սակայն վերջերս նաև տնտեսական քաղաքականությանն էլ է կպնում՝ փորձելով ցույց տալ, որ ինքը ներքին քաղաքականությունում էլ է ընդդիմադիր։ Կստացվի՞ դա, թե չի՞ ստացվի, համենայն դեպս, նա իր կայուն ընտրազանգվածն ունի,-նկատել է Կ. Քոչարյանը։

Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն էլ ավելացրել է, որ ՀՅԴ-ին խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է ղեկավարության կազմի փոփոխություն։

Այս խորագրի վերջին նյութերը