Կարծիք

16.07.2013 10:43


Համլետ Աբրահամյան

Համլետ Աբրահամյան

Նայե՛ք: Երկար և ուշադիր նայեք այս դժբախտի դեմքին: Նա այդ վթարով չէր, որ փորձանքի եկավ: Նա փորձանքի եկավ, երբ մենք դարձանք այսքան դաժան ու անգութ մեր օրվա ապրուստը հոգալու գոյության կռվի արդյունքում: Ուշադիր նայեք: Այս մարդու դեմքը չի սա, այլ մեզանից յուրաքանչյուրի դեմքի անրադարձն է հայելու մեջ: Մենք մեզ ենք տեսնում ի դեմս այդ դժբախտ ու տառապյալ հոգուն: Գուցե թե մենք մի քիչ բարետես ենք ու մի քիչ խնամված: Դա խաբուսիկ է: Մենք մեր հոգու խորքում հենց այսպիսի տառապյալ ենք ու այսպիսի տանջահար ենք: Սա ՄԵՆՔ ենք: Մեր ժողովուրդն է այս նկարում: Վերացեք խալաթից ու այս անձից և կենտրոնացեք մեր այս ողբերտգական վիճակի վրա: Սա մեր ազգային ողբերգությունն է իր մերկությամբ ու կանացի կոպեկանոց խալաթով կիսածածկված:

Համլետ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը