Վեճ և դանակահարություն հանրակացարանի ընդհանուր օգտագործման բաղնիքում
Հուլիսի 13-ին՝ ժամը 20։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ուսի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հանրակացարանի բնակիչ, 1979թ. ծնված Սամվել Մ.-ն:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։30-ի սահմաններում, 1993թ. ծնված Սրբուհի Գ.-ն հանրակացարանի ընդհանուր օգտագործման բաղնիքում, անհիմն վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է Սամվել Մ.-ի ձախ ուսին և պատճառել նշված վնասվածքը:
Վեճ և դանակահարություն հանրակացարանի ընդհանուր օգտագործման բաղնիքում