Հուլիսի 15-ի ժամը 20։45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի ՃՈ նախկին պահակակետի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան–Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 35RS801 պետհամարանիշով (վարորդ Սուրեն Աբրահամյան, ծնվ. 1988թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել, ինչից վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Երևան քաղաքի Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը:
Պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին