Քաղաքական

16.07.2013 10:12


Ինչո՞ւ են իշխանությունները գաղտնի պահում Ասոցացման համաձայնագրի բովանդակությունը

Ինչո՞ւ են իշխանությունները գաղտնի պահում Ասոցացման համաձայնագրի բովանդակությունը

«Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք համաժողովի ժամանակ նախաստորագրվելիք ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի թեման «խաթարել է» ներքաղաքական դաշտի ամառային հանգիստը՝ դառնալով ամենաքննարկվող հարցը»,–գրում է «Ժողովուրդը»։
Ըստ աղբյուրի՝ բացառությամբ մի քանի պաշտոնյայի, ՀՀ-ում որևէ մեկը ծանոթ չէ այդ փաստաթղթին և խոսում է մոտավոր պատկերացմամբ: Միայն հայտնի է, որ այն նախաստորագրումից հետո ներկայացվելու է ՀՀ ԱԺ հաստատմանը:
Թերթի տեղեկություններով՝ փաստաթղթի գաղտնիության հարցն ԱԺ ոչ կոալիցիոն խմբակ­ցությունների ներկայացուցիչները բարձրացրել են ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս նախ իր զարմանքն է արտահայտել, այնուհետև ասել, որ միջոցներ կձեռնար­կի, որպեսզի այդ փաստաթուղթը մինչև նախաստորագրումը հասանելի լինի հայ պատգամավորներին:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը