Լրահոս

16.07.2013 10:07


Հայաստանի պատանիների հավաքականը կմասնակցի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարին

Հայաստանի պատանիների հավաքականը կմասնակցի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարին
2014 թ. օգոստոսի 16-ից 28-ը Չինաստանի Նանկին քաղաքում տեղի կունենան պատանեկան ամառային օլիմպիական խաղերը: Հայաստանի 1999 թ. ծնված ֆուտբոլի պատանիների հավաքականը կմասնակցի օլիմպիական մրցաշարի եվրոպական գոտու ընտրական փուլին: Մեր հավաքականի մրցակիցները կլինեն Ֆինլանդիայի, Իսլանդիայի և Մոլդովայի հավաքականները: Մրցաշարը տեղի կունենա Շվեյցարիայում, հանդիպումները կկայանան Նիոնի «Կոլովրե» մարզադաշտում: Հոկտեմբերի 19-ին տեղի կունենան կիսաեզրափակիչ հանդիպումները, իսկ հոկտեմբերի 21-ին՝ երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները: Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճի միայն հաղթող թիմը:

Այս խորագրի վերջին նյութերը