Լրահոս

15.07.2013 17:16


Սեյրան Օհանյանը ընդունեց Հայաստանում Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

Սեյրան Օհանյանը ընդունեց Հայաստանում Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 15-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը պաշտոնի ստանձման կապակցությամբ ողջունեց և շնորհավորեց դեսպանին: Բարձր գնահատելով երկու երկրների միջև երկկողմ պաշտպանական բնագավառում համագործակցության ներկայիս մակարդակը` Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ 11 տարվա պատմություն ունեցող համագործակցությունը կշարունակվի ընդլայնվել:

Դեսպան Է. Պետրիկասը հաստատեց համագործակցությունը զարգացնելու լիտվական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ այն կզարգանա ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ նաև բազմակողմ՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը