Քաղաքական

15.07.2013 16:08


Վլադիմիր Կարապետյան. «Վստահ լինել չենք կարող, որ Ասոցացման համաձայնագրում անընդունելի մի դրույթ չի առաջանա»

Վլադիմիր Կարապետյան. «Վստահ լինել չենք կարող, որ Ասոցացման համաձայնագրում անընդունելի մի դրույթ չի առաջանա»

Այսօր Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջը հրավիրված քննարկման ժամանակ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը շեշետել է՝ քանի դեռ այդ փաստաթուղթը չի հրապարակվել, վստահ լինել չենք կարող, որ հայ-թուրքական արձանագրությունների նման մի անընդունելի դրույթ էլ այստեղ չի առաջանա։

–Ո՞վ էր կարծում, որ այս իշխանությունները կգնան պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը,-հիշեցրել է Վ. Կարապետյանը,–ՀԱԿ-ը կողմ է Եվրաինտեգրման գործընթացին, բայց ունենք նաև վերապահումներ:

Խոսքը մասնավորապես հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ եվրոպացիների կողմից նախկինում արված հայտարարությունների անհետևողականության մասին է։

ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Գործադիր կոմիտեի համակարգող Բորիս Նավասարդյանն էլ հայտնել է, որ ի տարբերություն Ուկրաինայի՝ Հայաստանը դեռ նախաստորագրելու է այդ փաստաթուղթը, քանի որ մեր երկրի հետ տեքստն ամբողջովին համաձայնեցված չէ, որոշ ճշտումների կարիք կա։

Նա նաև նշել է, որ փաստաթղթի հետ հանրությանը լիարժեք իրազեկելու պայման կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը