Արթուր Հայրապետյան. «Պետք է խիզախությամբ ընդվզել ու երբեք չնահանջել»
Հարցազրույց գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի հետ
-Արթուր,ըստքեզ՝ ո՞վ էիրականմտավորականը:
-Այն, ինչ որ մենք ստեղծում ենք, կենսագրություն է, այն, ինչ մեզ վիճակված է, ճակատագիր։ Եվ այս երկուսի համադրությունը հաջողությունն է... Խոսքս սկսելով ճակատագրով ու կենսագրությամբ՝ հավելեմ, որ մտավորականը նախ իր կեցվածքով, մտահոգություններով ժողովրդի, հասարակության կողքին եղող մարդն է, ով տարբեր է թե՛ իր տեսակով, թե՛ իր պահվածքով... Հասարակությունն է մտավորականին գնահատողն ու սիրողը. կարծում եմ՝ ես գրում եմ, որ ինձ սիրեն։ Եվ փառք Աստծո, որ դեռ ես իմ ազնիվ տեսակով մնացել եմ ինձ հավատարիմ, իմ ժողովրդին հավատարիմ։ Ես ապրում ու ստեղծագործում եմ իմ ժողովրդի համար, ում շատ եմ սիրում։
-Ես այն մարդն եմ, որ չեմ հարմարվում, ընդհակառակը՝ ընդվզող ու ընդդիմանալու, չհամաձայնելու էության մեջ ես հավատարիմ եմ մնում ինքս ինձ, ինձանից դուրս ապրում ու մտահոգվում բոլորի համար՝ ամենահասարակ մարդուց սկսած մինչև... Ես մարդ եմ, ով անտարբեր չի կարող լինել...
-Խնդիրներն ամենուր են, և այդ խնդիրները դրված են բոլորիս առաջ, ուստի պետք է արիությամբ, խիզախությամբ ընդվզել ու ճիշտ հայացքներով առաջ գնալ, երբեք չնահանջել... Իմ գրականության մեջ իմ հերոսները հաղթող են, թեև արծարծվող թեմաները ընթերցողին դարձի բերելու խնդիր են հետապնդում։
-Լույս է տեսել Ձեր «ՍՊԱՍՈՒՄ» պատմվածքների ժողովածուն. ընդունեք մեր շնորհավորանքները...
-Շնորհակալ եմ Սեդա Կարապետյանից, իմ գիրքը խմբագրելու, իրար հետ աշխատելու համար, որովհետև եթե Սեդան չլիներ, դժվար թե այս գիրքը այսօր լիներ: Շնորհակալ եմ նրանցից, ովքեր եկան, մասնակցեցին գրքի շնորհանդեսին։ Ուզում եմ շնորհակալությունս, նաև իմ ներողությունը հայտնել նրանց, ովքեր եկել են ու չեն կարողացել ներս մտնել, որովհետև այնքան շատ մարդ էր հավաքվել, որ շատերը թողել են ու գնացել...
Արթուր Հայրապետյան. «Պետք է խիզախությամբ ընդվզել ու երբեք չնահանջել»
Հարցազրույց գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի հետ
-Արթուր, ըստ քեզ՝ ո՞վ է իրական մտավորականը:
-Այն, ինչ որ մենք ստեղծում ենք, կենսագրություն է, այն, ինչ մեզ վիճակված է, ճակատագիր։ Եվ այս երկուսի համադրությունը հաջողությունն է... Խոսքս սկսելով ճակատագրով ու կենսագրությամբ՝ հավելեմ, որ մտավորականը նախ իր կեցվածքով, մտահոգություններով ժողովրդի, հասարակության կողքին եղող մարդն է, ով տարբեր է թե՛ իր տեսակով, թե՛ իր պահվածքով... Հասարակությունն է մտավորականին գնահատողն ու սիրողը. կարծում եմ՝ ես գրում եմ, որ ինձ սիրեն։ Եվ փառք Աստծո, որ դեռ ես իմ ազնիվ տեսակով մնացել եմ ինձ հավատարիմ, իմ ժողովրդին հավատարիմ։ Ես ապրում ու ստեղծագործում եմ իմ ժողովրդի համար, ում շատ եմ սիրում։
-Չե՞ս կարծում, որ այսօրվա մեր ճանաչված մտավորականները կամ դրանց զգալի մասը հեռացել են իրենց կոչումից, դարձել են հարմարվողական և պասիվ, ամեն ինչում հավանություն են տալիս իշխանությունների որոշումներին ու ցանկություններին և գրեթե երբեք չեն հակաճառում կամ չեն ընդդիմանում, ինչ հարց էլ որ լինի:
-Ես այն մարդն եմ, որ չեմ հարմարվում, ընդհակառակը՝ ընդվզող ու ընդդիմանալու, չհամաձայնելու էության մեջ ես հավատարիմ եմ մնում ինքս ինձ, ինձանից դուրս ապրում ու մտահոգվում բոլորի համար՝ ամենահասարակ մարդուց սկսած մինչև... Ես մարդ եմ, ով անտարբեր չի կարող լինել...
-Այսօրվա մեր խնդիրների պատասխանատուներին գիտենք բոլորս. ո՞ր դեպքում հնրավոր կլինի լուծել դրանք։
-Խնդիրներն ամենուր են, և այդ խնդիրները դրված են բոլորիս առաջ, ուստի պետք է արիությամբ, խիզախությամբ ընդվզել ու ճիշտ հայացքներով առաջ գնալ, երբեք չնահանջել... Իմ գրականության մեջ իմ հերոսները հաղթող են, թեև արծարծվող թեմաները ընթերցողին դարձի բերելու խնդիր են հետապնդում։
-Լույս է տեսել Ձեր «ՍՊԱՍՈՒՄ» պատմվածքների ժողովածուն. ընդունեք մեր շնորհավորանքները...
-Շնորհակալ եմ Սեդա Կարապետյանից, իմ գիրքը խմբագրելու, իրար հետ աշխատելու համար, որովհետև եթե Սեդան չլիներ, դժվար թե այս գիրքը այսօր լիներ:
Շնորհակալ եմ նրանցից, ովքեր եկան, մասնակցեցին գրքի շնորհանդեսին։ Ուզում եմ շնորհակալությունս, նաև իմ ներողությունը հայտնել նրանց, ովքեր եկել են ու չեն կարողացել ներս մտնել, որովհետև այնքան շատ մարդ էր հավաքվել, որ շատերը թողել են ու գնացել...
Զրույցը վարեց Կարեն Թովմասյանը