Լրահոս

15.07.2013 15:47


Երրորդ ամենամյա հայկական փառատոնը Լոնդոնում

Երրորդ ամենամյա հայկական փառատոնը Լոնդոնում
Հուլիսի 14-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ երրորդ ամենամյա հայկական փառատոնը: Փառատոնը կազմակերպված էր Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Փառատոնի բացմանը ելույթ ունեցան Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի հայոց առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՄԹ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, բրիտանական համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանաքը ու Լոնդոնի Քենսինգթոն եւ Չելսի թաղամասի փոխքաղաքապետ Սեմ Մքովերը։
Փառատոնի հարյուրավոր մասնակիցները վայելեցին հայկական երաժշտություն ու պարեր, համտեսեցին հայկական ճաշատեսակներ, ինչպես նաեւ մասնակցեցին տարբեր միջոցառումների։ Առանձին տաղավարներով ներկայացված էին մի շարք բրիտանահայ համայնքային կազմակերպություններ՝ այցելուներին տրամադրելով տեղակատվություն իրենց աշխատանքի, Հայաստանի ու Արցախի վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը