Լրահոս

15.07.2013 15:15


Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու շուրջը փոխըմբռնում կա

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու շուրջը փոխըմբռնում կա

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ այսօր Երևանում կայացած բանակցություններին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը։

Է. Նալբանդյանը շեշտադրում է կատարել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հատկապես այն հայտարարության վրա, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացը կշարունակվի, երբ Հայաստանն ազատի «գրավյալ» տարածքները: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ նման աղավաղված հայտարարություններ Ադրբեջանը բազմիցս է արել։

Նա նաև տեղեկացրել է, որ մինչև այս տարվա վերջը Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման շուրջը սկզբունքային փոխըմբռնում կա։

Իր հերթին Կոժարան ընդգծել է, որ իրենց համար սառեցված հակամարտությունների կարգավորումն առաջնահերթություն է, և իրենք հետաքրքրված են բանակցային գործընթացում մշտական և հաճախակի շփումների առկայությամբ։

Ցանկացած հակամարտություն աղետների պատճառ է դառնում։ Նման իրավիճակի մենք ակնատես ենք եղել Մերձդնեստրում,–ասել է Կոժարան:

Ասուլիսից հետո ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան փակ հանդիպման է գնացել ԼՂՀ նախագահի Բակո Սահակյանի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը