Լրահոս

15.07.2013 14:06


Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է անդրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Երկրի ղեկավարն ընդգծել է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված բանակցային ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը` հավելելով, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման:
Նախագահ Սահակյանն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը համարել է պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը, որը հետզհետե դառնում է ավելի վտանգավոր եւ պետք է արժանանա միջազգային հանրության համապատասխան գնահատականին:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը