Տնտեսական

15.07.2013 13:57


Ւշխանությունը խուսափում է խոսել թանկացումների թեմայով

Ւշխանությունը խուսափում է խոսել թանկացումների թեմայով

Այսօրվա ասուլիսին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն, անդրադառնալով թանկացումների խնդրին, նշել է, որ դրանք աղետալի հետևանքներ կունենան բնակչության համար։ «Թանկացումների մահակը հարվածեց ժողովրդի գլխին և դեռ հայտնի չէ, թե դեռ որքան կհարվածի»,-ասել է բանախոսն՝ ընդգծելով, որ իշխանությունը թանկացումների թեմայով խուսափում է ժողովրդի հետ խոսել:

«Այն, որ մեր սպառողական զամբյուղը կազմում է 55 հազար դրամ, իսկ կենսապահովման զամբյուղը` 31 հազար դրամ, դա ծաղր է: Գազի և էլեկտրաէներգիայի գների թանկացման պատճառով կմեռնի շինարարությունը: Սննդի և բոլոր տեսակի ծառայությունների վրա արդեն ազդում են թանկացումները, մեզ ահազանգում են, որ 30 դրամով թանկացել է հացը»,-նշեց Արմեն Պողոսյանը։

Փորձագետը նաև հավելեց, որ բոլոր երկրներում էլ գները թանկանում են, սակայն դրանք հաջորդում են բնակչության եկամուտների բարձրացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը