Փաստաբան, հեռուստահաղորդավար Բորիս Տարասովը մահացած է հայտնաբերվել իր բնակարանում
«Ռոսիա» հեռուստաալիքի «Դատարանն է գալիս» հաղորդաշարի վարող, փաստաբան Բորիս Տարասովի դին հայտնաբերվել է իր բնակարանում մահվանից 2-3 շաբաթ անց:
Նրա մահվան մասին իմացել են միայն կասկածելի հոտի պատճառով բնակարան ժամանած ոստիկանների և փրկարարների ժամանումից հետո:
Փաստաբան Բորիս Տարասովը ծնվել է 1952թ-ին, 1975թ-ին ավարտել Տոմսկի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո աշխատանքի է անցել Ռուսաստանի դատախազական մարմիններում՝ հասնելով մինչև Ռուսաստանի Գլխավոր դատախազության հատուկ կարևորության հարցերով քննիչի պաշտոնին: Տարասովը հետաքննել է այնպիսի հարցեր, ինչպիսին է «ГКЧП»-ի գործը, 1993-1995թթ. եղել է ՌԴ ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ավագ քննիչ, 2001-ից սկսել է զբաղվել փաստաբանական գործունեությամբ և հանդիսացել Ռուսաստանի Փաստաբանների պալատի անդամ։ 2005-ից վարում էր «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Դատարանն է գալիս» հաղորդաշարը:
«Ռոսբալտ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այժմ ընթանում է հետաքննություն, մահացածի դիակի վրա քննիչները չեն հայտնաբերել բռնի մահվան արտաքին նշաններ:
Ներկայումս քննիչները հարցաքննում են մահացածի հարազատներին, հարևաններին և գործընկերներին, անցկացվում են այլ միջոցառումներ կատարվածի պատճառները պարզելու նպատակով։