Լրահոս

15.07.2013 11:40


Վաչե Գաբրիելյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Վաչե Գաբրիելյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վաչե Գաբրիելյանին Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` որոշում եմ.

Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում։

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը