ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ ՇիրակԹորոսյանը «7օր»–ի հետ զրույցում հերքել է իր՝ Վրաստան մուտք գործելն արգելելու մասին լուրը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վրացական «Грузия Online»–ը գրել էր, որ հուլիսի 14-ին Ախալքալաքի շրջանի Քազախ գյուղում աշուղ Ջիվանուն նվիրված միջոցառմանը պետք է մասնակցեր նաև Շիրակ Թորոսյանը, սակայն նրանարգելել ենմուտքգործելՎրաստանիտարածք։
–Թյուրիմացություն է։ Ես նախօրոք հայտարարել էի, որ ցանկություն ունեմ մասնակցելու Ջիվանու տոնին, հետո գործի բերումով չկարողացա գնալ, և հավանաբար այնպիսի տպավորություն է առաջացել, որ եթե չի եկել, կարող է՝ չեն թողել։ Բայց իրականում ես չեմ էլ գնացել,–«7օր»–ին պարզաբանել է Շ. Թորոսյանը։
Նա պնդել է, որ Վրաստանի սահմանը հատելու որևէ խնդիր չունի և մինչ այժմ արդեն 8 անգամ գնացել–եկել է։
Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարին Շիրակ Թորոսյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ 4 տարվաընդմիջումից հետո նոր է վերադարձել հայրենի Ջավախքից, քանի որ Վրաստանիիշխանություններընրանարգելումէինմուտքգործելերկրիտարածք։
Շիրակ Թորոսյան. «Թյուրիմացություն է եղել»
ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը «7օր»–ի հետ զրույցում հերքել է իր՝ Վրաստան մուտք գործելն արգելելու մասին լուրը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վրացական «Грузия Online»–ը գրել էր, որ հուլիսի 14-ին Ախալքալաքի շրջանի Քազախ գյուղում աշուղ Ջիվանուն նվիրված միջոցառմանը պետք է մասնակցեր նաև Շիրակ Թորոսյանը, սակայն նրան արգելել են մուտք գործել Վրաստանի տարածք։
–Թյուրիմացություն է։ Ես նախօրոք հայտարարել էի, որ ցանկություն ունեմ մասնակցելու Ջիվանու տոնին, հետո գործի բերումով չկարողացա գնալ, և հավանաբար այնպիսի տպավորություն է առաջացել, որ եթե չի եկել, կարող է՝ չեն թողել։ Բայց իրականում ես չեմ էլ գնացել,–«7օր»–ին պարզաբանել է Շ. Թորոսյանը։
Նա պնդել է, որ Վրաստանի սահմանը հատելու որևէ խնդիր չունի և մինչ այժմ արդեն 8 անգամ գնացել–եկել է։
Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարին Շիրակ Թորոսյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ 4 տարվա ընդմիջումից հետո նոր է վերադարձել հայրենի Ջավախքից, քանի որ Վրաստանի իշխանությունները նրան արգելում էին մուտք գործել երկրի տարածք։
7or.am